16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօրվա հայաստանյան իրականության մեջ լրիվ նորմալ երևույթ է դարձել լրագրողներին հարվածելը․ Հովասափյան

ՀՀԿ խորհդրի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօրվա հայաստանյան իրականության մեջ լրիվ նորմալ երևույթ է դարձել լրագրողներին հարվածելը, թևերը ոլորել ԱԺ-ից հանելը, պետական պաշտոնյայի կողմից բուլինգի ենթարկելը, վիրավերելը և այլն:
Սրանք չեն ուզում հասկանալ, որ էս մարդիկ իրենց գործն են անում՝ լուսաբանում, հանրությանն իրազեկում են տեղի ունեցող իրադարձությունները, պարզաբանում՝ անհասկանալին:
Էսօր Քասախում բերետի յաշմայական պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ սրանք ենիչերից ու միջնադարյան մամլունքից միայն հագուստով են տարբերվում: Սովետի ժամանակ «восьмой полк» կար, որն իրա վայրագություններով ու աննմարդկային պահվածքով էր հայտնի, սրանք դրանց լեվլը վաղուց տվել, անցել են:
Սրա հետևանքն էլ է պարզ. մի հատ «ծառայողական քննություն» կսարքեն, մի քանի ամիս հանրության աչքի չի երևա ու ամեն ինչ կանցնի, կգնա: Բայց իրականում հարցն այդպես էլ չի փակվում. այն դառնում է պետական մակարդակով հանդուրժված անպատժելիության հերթական դրսևորում»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ