07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախի համար ճակատագրական պահին Հայաստանի կառավարիչները՝ 2023-ի սեպտեմբերին Արցախը թողեցին միայնակ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«107 տարի առաջ՝ 1918-ի մայիսին հայոց զորքն Արցախցի գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանի եւ Արցախյան մահապարտների 5-րդ գունդը  Պողոս Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ փրկեցին  հայությանը՝ հաղթելով Սարդարապատում։

Սարդարապատում Արցախի զավակները քաջաբար կռվեցին՝ մեծ ներդրում ունենալով մեր ժողովրդի հաղթանակի ու անկախության վերականգնման գործում։
Մայր Հայաստանի համար բոլոր ճակատագրական պահերին Արցախի զավակներն իրենց նվիրումով են աչքի ընկել։
Բայց Արցախի համար ճակատագրական պահին Հայաստանի կառավարիչները՝ 2023-ի սեպտեմբերին Արցախը թողեցին միայնակ։
Ու հենց կապիտուլյանտ կառավարիչների հանցավոր անգործությունը  ճանապարհ հարթեց Ադրբեջանին արցախահայության նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու համար»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ