15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պիտի կարողանաս էլի Քոչարյանի աջակից լինել, դա ամեն մարդու բան չի․ Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պիտի կարողանաս էլի Քոչարյանի աջակից լինել, դա ամեն մարդու բան չի։
Կարևոր նախապայման կա։
Օրինակ, երբ Քոչարյանին աշխարհի հայհոյանքն են տալիս դավաճանների մի հանցախումբ, այդ ամենը պիտի չնկատելու ու չլսելու  տաս ու շարունակես մինչև Քոչարյանին վերջին հայհոյանքներ տալը ստացած методичка-ն օգտագործել։ Իսկ մեթոդը դա ստեր սարքելը, դրանք տարածելն ու մեկնաբանություններ թողնելն է։
Բայց միայն ոչ նիկոլի մասին։ Դա վտանգավոր է։
նիկոլն ախր վտանգավոր է, կկալանավորի, կհայհոյի և … ։
Ու նույնիսկ երբ ասում ես, որ ֆեյք ես տարածում Բորիս, կզարմանա ու հետո նույն методичка-յով արդեն նույն տեքստերը եթերներում կկրկնի։ Ահա սա է Քոչարյանի համակիր՝ Բորիս Մուրազիի մոդելային վարքագիծը։
Մեկ այլ օրինակ։ Երբ ինձ ԱԺ դահլիճում բռնության ենթարկելուց 20 րոպե հետո Քոչարյանի պատգամավորները պարոն վարչապետ ու պարոն ալեն(ձևակերպումները Քոչարյանի պատգամավորներինն է) կասեն սա պիտի չնկատելու տալ ու մի աշխարհացունց քննարկում կազմակերպել ու հերոսաբար մերժում ստանալ էլի ալենի կամ ասենք հակոբի կողմից էական չէ։
Իրենք հո իմ նման չեն, որ դրանից հետո գան սկսեն դավաճանին ու ուսապարկերին նորից ու նորից նույնն ասել։ ))) Բա պարոնները ի՞նչ կասեն։ Բա պարոնների հետ պայմանավորվածություններն ու՞ր մնան։
Բորիս Մուրազիի համար ընդունելի է պարոն ալենին(Քոչարյանի պատգամավորների ձևակերպումն է) գրություններ ուղարկել, բացակաները հարգելի համարելու համար, դե իրենց պատգամավորները  տենց են անում։ Ուրեմն ճիշտը ԷԴ Ա։ ալենի հետ գործուղման գնալն ա ճիշտը։ Սենց մի անվերջ շարք)))
Բորիսի  համար կարևորը Լևոն Քոչարյանի երեխաներին չթիրախավորի քպ-ն։ Ոչինչ, որ ուրիշների երեխաներին, ծնողներին կարող են թիրախավորել։ Ճիշտը Քոչարյանի համակիրների համար այն է, որ Լևոն Քոչարյանը  (ինչպես հայտարարել են քպ-ի պարոնները (ձևակերպումը Քոչարյանի պատգամավորներինն է և վերաբերելի հերքում չի եղել )) գնա ու անհայրենիք վահագին խնդրի իր երեխաների մասին չխոսել։ Թքած մնացածի երեխաների ու ընտանիքների վրա։ Կարևորն իրենք պայմանավորվել են։
Մեկ այլ դրվագ ձեզ, հարգելի քաղաքացիներ։ Բորիսը կամ Քոչարյանի համակիրը կամ Քոչարյանի պատգամավորը երբեք չեն պատմի, որ Քոչարյանի պատգամավորները բոլոր հնարավոր study visitներին քպ ուսապարկերի հետ մասնակցում են ու ձեզ անդադար սուտ ասում, որ այդ ճամփորդության օրակարգում Արցախի ինքնորոշման հարցն է։ Իհարկե բացելով այդ օրակարգը կհամոզվեք, որ որևէ վերաբերելի տառ անգամ Արցախի ու Հայաստանի մասին այնտեղ չկա։
Ախր, Բորիսի համար Քոչարյանի պատգամավորների վարքն է ճիշտը՝ ոչ մի հանձնաժողովի նիստ բաց չթողնեն, որ էն ընտիր երկիր գործուղման օրապահիկի գումարին նաև նիստերի չբացակայելու աշխատավարձն ավելանա։
Բայց, զարմանալ պետք չէ։ Քոչարյանի համակիրներից կամ Քոչարյանի պատգամավորներից սկզբունքայնություն, հետևողականություն պահանջելը նույն է թե Աստծուց կրակ։ Մենք էլ կրակ չենք ուզում։
Դահլիճ պետք է մտել ու անդադար ասել այն ինչ ասում եմ այդ դահլիճում ես ու էլի հաշված թվով ընդդիմադիր պատգամավորներ, այնտեղ հայտնվելու առաջին իսկ օրվանից (անկախ այդ տականքների արածներից ու արձագանքներից)։ Ոչ թե «քպականները մեզ ծեծելու են» տեքստն ասել ու վախից հետ չգալ դահլիճ, ոչինչ որ Քոչարյանին հայհոյում են։ Չլսելու տվեք կանցնի։
Կամ որ ավելի վատ է գալ ու աշխատանքի իմիտացիա անել ասելով՝  ախր պարոն վարչապետ, Արարատյան դաշտի մկների հարցը մնաց է՜։
Հ.Գ. Հաջորդ անգամվա համար եմ թողնում Քոչարյանի պատգամավորների լուսանկարներն  ԱԺ դահլիճից քպ տականքների հետ քնքուշ զրույցների ու գրկախառնունությունների տեսարաններով, որը հաջորդում է ամեն անգամ քպ հերթական լկտի պահվածքին՝ իհարկե ԽԻՍՏ կարևոր հարցեր քննարկելու համար միայն։
Քիչ է մնացել, որ նորից ականատես լինենք Քոչարյանի պատգամավորների հերթական պարոն ալեն ու պարոն վարչապետ խոսքերին դավաճան նիկոլի ու իր հանցախմբի հասցեին։ Պայմանավորվեն, որ գան դահլիճ։
Սքրինշոթի մասով էլ եկեք քննարկենք՝ Բորի՞սն է սարքել կեղծ տեքստը իմ անունից ու տվել տարածման, թե ամեն դեպքում Քոչարյանի գրասենյակը, թե նիկոլի ֆեյքերը։ Սակայն ի՞նչ տարբերություն այս երեքի մեջ։ Կասեք՝ ոչ մի ու կսխալվեք, որովհետև մի շատ մեծ տարբերություն կա։ Քոչարյանի Բորիսն ու գրասենյակը վախենում են կապիտուլյանտ նիկոլից ու նիկոլի ֆեյքերից, ի տարբերություն մեզ։
Մի վախեցեք, մտե՛ք ԱԺ դահլիճ։ Կամ գոնե վախներդ ցույց մի տվեք։ Դիմացիններդ ընդամենը թափթփուկներ են»։
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ