14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալիևը շատ լավ հասկանում է, որ կարող է ստանալ ավելին՝ առանց որևէ պարտավորություն վերցնելու․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, ապա ինչու Ադրբեջանը չի ստորագրում այն» — հարցնում է Արսեն Թորոսյանը։
Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանը պարզապես հետաքրքրված չէ միայն այն զիջումներով, որոնք դուք պատրաստվում եք անել։ Նրանք ուզում են ավելի շատ, որովհետև գիտեն՝ դուք տվող եք, հանձնող եք, զիջող եք, և արդեն ապացուցել եք դա ձեր վարքով։
Ալիևը շատ լավ հասկանում է, որ կարող է ստանալ ավելին՝ առանց որևէ պարտավորություն վերցնելու։ Իսկ դուք այնքան կապիտուլյանտ եք, որ նույնիսկ չունեք քաղաքական վճռականություն՝ ապահովելու ձեր իսկ ստորագրած 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը։ Բայց դուք այնքան ապիկար, անհեռատես և հեռու եք դիվանագիտությունից, որ նույնիսկ կապիտուլյացիան, որը դուք ստորագրել էիք, չկարողացաք իրականություն դարձնել։
Ուրեմն ինչ կապ ունի, թե ինչ է պատրաստ ստորագրել Ադրբեջանը, եթե արդեն մի քանի տարի է՝ նրանք անում են այն, ինչ ուզում են՝ առանց հաշվի առնելու, թե ինչ էին ստորագրել՝ անտեսելով որևէ պայմանագիր կամ միջազգային պարտավորություն։
Խաղաղության իրական պայմանագիր նշանակում է նաև կարողություն՝ պաշտպանելու և իրականություն դարձնելու այդ պայմանագրի պայմանները։ Իսկ ձեր «խաղաղության» պայմանագրերով դուք արդեն հանձնել եք Արցախը, Հայաստանի ռազմավարական բարձունքները, Կիրանցը, Սև լիճը, ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք և այլն։ Հերիք է մարդկանց խաբեք. մենք գիտենք ձեր «խաղաղությունը» »։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ