04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ այսօր գործող բոլոր լրագրողներին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի նախկին եւ ներկա լրագրողներ, հատկապես՝  ներկա, այսօր գործող եւ ամեն օր ամեն արժողի եւ չարժողի աշխատանքի բերումով հարցեր տվող, նրանց լուսաբանող եւ բացահայտող լրագրողներ, ձեզնից յուրաքանչյուրին  շատ դժվար ժամանակներ բաժին հասան։
Այս խենթացած աշխարհում, այս տրամաբնությունից դուրս գտնվող խառնարանում, այս դավաճանությունների, հայրենակործան, ուրացման ժամանակներում, արհեստական բանականության  այս հաղթարշավի պայմաններում դուք հայտնվեցիք  շատ դժվար իրավիճակում։ Ի պատիվ ձեզ, կարողանում եք դիմանալ, դիմագրավել եւ հաղթել։  Այսօր ձեզ վիրավորում են,  կոպտում, հարվածում, հարձակվում ձեր վրա վայրի շների պես, այսօր ձեր մասնագիտական պարտականությունը կատարելիս հանդիպում եք հազար ու մի ստահակի, տգետի, աբիժնիկի, փնթի «նորաձեւի»  , ձեր գործը ու ուղիղ եւ փոխաբերական իմաստով այսօր ցեխի ու կեղտի մեջ է,  հասկանում եմ, տեսնում եմ, հեշտ չէ,  բայց, ապրեք դուք, ոչ միայն դիմանում եք, այլեւ՝ դիմադրում հերոսաբար։
 Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ այսօր գործող բոլոր լրագրողներին, նաեւ՝ իշխանության դաշտում աշխատողներին, քանի որ պարզ տեսնում եմ, նրանցից ոմանք  հոգեբանական լուրջ տառապանքի մեջ են հայտնվում   շատ հաճախ, բայց, «տուն են պահում» , եւ , հավանաբար, այլ ճար չգտնելով, շարունակում եմ դրանց լուսաբանել։
Շնորհավորում եմ բոլորիդ, մասնագիտական տոնի առիթով։Մաղթանքս մեկն է՝  որ  ի վերջո քաղաքական նորմալ ուժերը  ձեզ համար կարողանան ստեղծել, ապահովել այնպիսի պետություն, որում աշխատելը, որի գործունեությունը լուսաբանելը ի վերջո կդառնա պատվի գործ, հաճելի գործ,  հայրենասիրական գործ։ Ձեզ եւ բոլորիս մաղթում եմ այնպիսի պետություն, որում  ոչ մի սրիկայի մտքովն անգամ չանցնի վիրավորել լրագրողին,  չհամարձակվի եւ արժանանա   հասարակական,մարդկային  եւ պետական  պարսավանքի։
Սիրելի լրագրողներ  մաղթում եմ բոլորիդ  հոգու արիություն, մասնագիտական հաջողություն եւ պատվախնդրություն։
Ինքս չեմ հիշում, որ երբեւէ վիրավորել կամ կոպտել եմ լրագրողներից մեկնումեկին, իսկ եթե եղել է, հրապարակով ներողություն եմ խնդրում։
Լավ կլինի, որ բոլոր նրանք, ովքեր նեղացրել, վիրավորել , կոպտել են լրագրողին, հենց հիմա, նրանց մասնագիտական տոնի առիթով  ներողություն խնդրեն  եւ ծնկի գան լրագրողի առաջ»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ