04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բանը հասել է նրան, որ դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում:
Բանը հասել է նրան, որ դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն «հանցանքին»:
Եթե «հանցագործություն» է դիտվում ազգային-ազատագրական պայքարի առաջին շարքում գտնվելը, ինքնապաշտպանական ուժեր ղեկավարելը, Արցախի ու ՀՀ անկախության անկախության և անվտանգության ակունքներում կանգնելը, ապա դա բացառապես Ադրբեջանի խնդիրն է:
Ադրբեջանն Արցախի օկուպացիայով և ՀՀ տարբեր հատվածների մխրճմամբ չի սահմանափակվում, որովհետև նրա խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը, որի դեմ պայքարը փաշինյանական իշխանության հետ ներդաշնակ իրականացվում է, սակայն արմատախիլ անել չի ստացվում»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ