09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆ-ից․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆ-ից
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»: Այս մասին ասում է ՊՆ կողմից տարածված հայտարարությունը։
 Գրեթե միևնույն ժամանակահատվածում, Աժ-ում՝ լրագրողներին տրված ճեպազրույցում ՊՆ փոխնախարարը հայտարարում է․ «Կրակոցներ  երբեմն լինում են, բայց դրանք քիչ են եւ թիրախային չեն»։
Ստացվում է, որ հայկական գյուղի մշակույթի տունը թիրախ չէ՞։ Բա ի՞նչն է թիրախ այդ դեպքում։
Այսինքն՝, եթե հատուկ նշանառությամբ են կրակում դա այլ բան է, իսկ եթե անկանոն կարակահերթով են “պատահաբար” դիպել մշակույթի տանը, կամ այլ թիրախի՝ դա խնդիր չէ՞, դա վտանգ չէ՞։
Սա ի՞նչ տրամաբանություն է․․․»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ