02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սամվել Բաբայանը Փաշինյանի մոտ ընդդիմադիր է աշխատում․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան էլ Սամվել Բաբայանն իր ստեղծած կուսակցությամբ` հնարավոր և անհնար առիթներն օգտագործելով փորձում է տարանջատվել գործող իշխանությունից, մասնավորապես Փաշինյանից, միևնույնն է փաստերը հակառակի մասին են խոսում:
Զորօրինակ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունով էր առաջադրվել, հետո հայտարարեց, որ ինքը միշտ էլ ՔՊ-ական է եղել` «Հա, ի՞նչ կապ ունի, որ իրա կուսակցությունով եմ գնացել, ուրեմն ազատակա՞ն եմ, ես ՔՊ-ական եմ»,- լրագրողին ասել է Անդրեասյանը:
Անհերքելի է դառնում այն միտքը, որ Սամվել Բաբայանը Փաշինյանի մոտ ընդդիմադիր է աշխատում, իսկ իր կուսակցությունը հարթակ է, որի միջոցով ՔՊ-ականը կարողանում է պաշտոն զբաղեցնել:
Այս երևույթն, ի դեպ միայն Բաբայանով չի ավարտվում, դաշտում էլի կան մարդ-կուսակցություններ, որոնք այդ դերը ստանձնել ու ենթակայի հոգեբանությամբ անթերի կատարում են: Կարող եք ինքներդ էլ թվարկել»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ