09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Դավիթ Բաբայանի գործով Բաքվի «դատավարության» նյութերն եմ նայում, որոնք համապատասխան ընթացակարգերից հետո ադրբեջանցիները հանրայնացնում են:
Ադրբեջանական քարոզչությունն ու կեղծիքը ֆիլտրում ես ու տեսնում, որ Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային:
Այստեղ տաքուկ անկյուններում, թաքնված քպ-ականներն ինչ միկրոֆոն գտնում են ամբողջ ուժով գոռում են, որ իրենք միշտ էլ համարել են, որ Արցախն Ադրբեջան է:
Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները, որոնք ավելի մոլեռանդությամբ են ադրբեջանական շահերը առաջ մղում, քան իրենք` ադրբեջանցիները:
Դավիթ ջան, պինդ եղիր:
Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին» :
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ