21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոմանք Հայաստանում զբաղված են «տարանջատում» օպերացիայով եւ «Սերժն է բերել Նիկոլին» կեղծ ու բարոյազուրկ թեզով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին,իսկ Հայաստանում ոմանք զբաղված են «տարանջատում» օպերացիայով։
Դեռեւս 2021-ի մարտին ասել եմ,որ նիկոլիզմը չհեռացնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։
Նիկոլի կառավարման ժամանակ դա շատ իրատեսական  է,քանի որ ականատեսն ենք նրա անգործությանը Բաքվի պատանդների հարցով։
Ասել եմ,որ միակողմանի զիջումները հանգեցնելու են Ադրբեջանի պահանջների մեծացմանը։
Չեմ բացառում,որ Ալիեւ-Փաշինյան զույգն այս հարցում գործում է պասերով։
Եվ այսօր Ադրբեջանի գլխավոր խոսափող Հաջիեւը բացահայտ պահանջում է Հայաստանից իրենց հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։
Բաքվի կեղծ «դատավարությունից» ակնհայտ երեւում է,որ խոսքը գնում է նախ եւ առաջ Ռոբերտ Քոբարյանի ու Սերժ Սարգսյանի մասին։
Բացառու՞մ եք ,որ. Նիկոլը կիրականացնի Ադրբեջանի պահանջը…
Բացառելու համար պետք է հեռացնել Նիկոլին։
Իսկ դրա փոխարեն, ոմանք Հայաստանում զբաղված են «տարանջատում» օպերացիայով եւ «Սերժն է բերել Նիկոլին» կեղծ ու բարոյազուրկ թեզով»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ