12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

37 տարի առաջ այս օրերին` փետրվարի 27-29-ը, Ադրբեջանն ի պատասխան արցախցիների ազատատենչ ու արդարացի հանրային պոռթկման, Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ վայրագությունների շարք իրականացրեց

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «37 տարի առաջ այս օրերին` փետրվարի 27-29-ը, Ադրբեջանն ի պատասխան արցախցիների ազատատենչ ու արդարացի հանրային պոռթկման, Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ վայրագությունների շարք իրականացրեց, որն իր ծավալով, բնույթով և նպատակներով ամբողջովին արտացոլում էր ցեղասպանություն տերմինը:
Բանտերից ու տարբեր տեղերից հավաքագրված քրեական տարրերի միջոցով բանդաներ էին ձևավորվել, որոնց տրվել էր Սումգայիթում ապրող հայերի հասցեները և կազմակերպված խմբերն ուղղորդվում էին հայկական թաղամաս ու, առհասարակ, այնտեղ, որտեղ հայեր էին բնակվում:
Հանցավոր խմբերին նախապես մետաղաձողերի էին բաժանել, շատերը եղել էին զինված, որոշները` խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ:
Մի քանի օր շարունակ, տարբեր վայրերում մեծաթիվ հայեր սպանվեցին, ողջակիզվեցին, վիրավորվեցին, դաժան բռնությունների ենթարկվեցին, բռնաբարվեցին:
Ոչնչացվեցին հայերին պատկանող գույքը` բնակարանների, հասարական նշանակության օբյեկտների և այլ ձևով. մինչև 20 հզ հայ բռնի տեղահանվեց:
Վերջին տարիները ևս ցույց տվեցին, որ ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել և նա հայերի նկատմամբ շարժվում է նույն անմարդկային հետագծով ու նպատակներով, իսկ սրանց զսպելը բացառապես ուժեղ, զարգացող և մրցունակ պետության կառուցումն է» :
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ