05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այսօրվա Ֆրանսիան իր դեսպանով եւ նախագահով, ո՞ւմ ասեղն են թելում․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  «Pourquoi mentez-vous, Monsieur l’Ambassadeur ?
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի  հայտարարությունը խիստ տարակուսելի է։ Ինչու այդ անձը քնեց-քնեց եւ հանկարծ որոշեց հիմա, այդքան կեղծ, սուտ, մտացածին հայտարարություն անել, ասելով․  «Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»։ Այս  կեղծիքի  պատճառները, ըստ իս,  հստակ են՝ պարոն դեսպանը սրանով փորձում է իբր փրկել իր երկրի նախագահին, փորձելով մոռացության տալ, որ նույն Պրահայում, երբ նիկոլը Արցախը ճանաչեց ադրբեջանի մաս, ներկա էր նաեւ Մակրոնը։ Անցել է  երկու տարուց ավելի,  բոլորը տեսել են սա, անգամ պարոն Բորելը դրանից հետո հայտարարեց, որ նիկոլը ՀՀ միակ ղեկավարն է, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Բացի սա,  Ֆրանսիան երեսուն եւ ավելի տարի ԵՄ-ն ներկայացրել է ԵԱՀՄ Մինսկի խմբում եւ, մշտապես  եղել է  կառուցողական , շատ լավ , փաստարկված տեղյակ լինելով, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել ադրբեջանի մաս։
Եւ այդ թվերին ու դրանից հետո  երբեք  չի ասել, թե Ալմա Աթայի թղթով Արցախը Ադրբեջանի մաս է։ Նման բան չի եղել ու չի էլ քննարկվել ։
Վկան՝  բազմաթիվ բանաձեւեր, հայտարարություններ, եւ, ի վերջո, ամբողջ բանակցային գործընթացը։Նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահներ պարոն Սարկոզիի, Հոլանդի, ֆրանսիացի համանախագահող անձանց հարցազրույցները եւ հայտարարությունները։Ուստի, շատ հստակ հարց է առաջանում, այսօրվա Ֆրանսիան իր դեսպանով եւ նախագահով, ո՞ւմ ասեղն են թելում, ի՞նչից են փորձում փրկվել եւ ի՞նչ նպատակով են կեղծում պատմական իրողությունը» ։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ