Բայդենի վարչակազմի պարտության քաղաքական էստաֆետը վերցրեց Գերմանիայի արդեն նախկին կանցլեր Շոլցը․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքական Մաստեր-Կլաս՝ Փաշինյանի Մեթոդաբանությամբ
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ասում է. «Մեզ մեղադրում են՝ քաղաքական սխալ խաղադրույք անելու մեջ», այն ուժերը, որոնք մտածում են խաղադրույք անելու տրամաբանությամբ:
Բոլոր դիվանագիտական կապերը ստեղծել այն քաղաքական ուժերի հետ, որոնք առաջիկայում հեռացվելու են իշխանությունից և մնալ քաղաքական իզոլացիայի մեջ այն պատճառով, որ այդ երկրների նոր իշխանությունների հետ եղել է ու կա զրո հարաբերություն: Սա է Թորոսյան Արսենների և այլ նիկոլականների քաղաքական ու դիվանագիտական «հաջողությունը»:
Անել ամբողջովին հակառակը՝ սխալ, չհիմնավորված, անհեռատես, անմարդկային և ապաշնորհ որոշումներ, իսկ վերջում մեղադրել նախկին իշխանություններին, ապագա իշխանություններին, հարևաններին, ժողովրդին, բժիշկներին ու բոլորին:
Բայց ըստ էության կա մեկ իրականություն. դուք եք բոլոր ուղղությունների քաղաքական պատասխանատուն ու մեղավորը, և դուք եք այս ձախողումները կերտող քաղաքական դերակատարները:
Հ.Գ. Բայդենի վարչակազմի պարտության քաղաքական էստաֆետը վերցրեց Գերմանիայի արդեն նախկին կանցլեր Շոլցը»:
