22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ձյունն ինչ է, որ չգա էս ժողովրդի գլխին․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձյունն ինչ է, որ չգա էս ժողովրդի գլխին
Ձմռան վերջին ամիսը ի վերջո  դարձավ ձմեռային , իսկ իշխող խմբակը այդպես էլ անպատրաստ, փնթի եւ  լկտի  կեցվածք դրսեւորեց։  Նկարեց կեղծ «մաքրման» գործընթացներ, քաղաքապետ կոչվածը բահը ձեռքին նկարվեց տեսախցիկի առաջ, մարդիկ դժգոհեցին, բողոքեցին, ջղայնացան, զզվեցին։ «Բարեփոխված» ավտոբուսները պարզվեց հեչ էլ  բարի չեն, ուր մնաց՝ փոխված։ Մարդիկ ակամա հիշեցին «նախկինների» «գազելները» եւ երանի տվեցին այդ գազելներին, որ ցրտին, ձյանը, սառույցին իրենց բարեհաջող տուն էին հասցնում։
Երեկ ամբողջ մայրաքաղաքը,  երկրի գյուղերն ու քաղաքները հայտնվեցին խորը կոլապսի ճիրաններում։
Մարդիկ, ցրտի եւ սառույցի մեջ քայլելով,  ժամերով տուն չէին հասնում։
Այս  ձյունը մի լավ դաս տվեց բոլորիս․
ա․սթափվեք, հասկացեք, որ սրանք ձյունն անգամ ի վիճակի չեն մաքրել , ուր մնաց՝ քաղաքացիների համար ստեղծել անվտանգ  միջավայր։
բ․հիշեք, որ այս իշխող խմբակի  միակ «հոգսը» իրենց  սեփական գրպանն է, իրենց բարեկեցությունը, իսկ ՀՀ բոլոր քաղաքացիների վրա թքած ունեն։
գ․սրանք  չուզեցին  պահել Արցախի Հանրապետությունը, թեպետ   իրենց ժառանգություն էր մնացել ամենամարտունակ բանակը, ահռելի սպառազինությամբ եւ տեխնիկայով։Հիշեք Բաքվի պարադը, որում միլիարդների հասնող զենք-զինամթերք էին ցուցադրում, որ  զավթել էին 44 օրյա պատերազմի արդյունքում։
դ․սրանք  Ստեփանակերտի վառելիքի պահեստներում բռնկված հրդեհի զոհ դարձրին հարյուրավոր զինծառայողների եւ պարզ մարդկանց։
ե․սրանք Վարդենիսի զորամասում մի քանդուքարափ հյուղակում  վառեցին 15 տան ճրագ-զինվոր։
զ․սրանք ՀՀ սուվերեն տարածքի 300 կմ  բացեցին թշնամու առաջ եւ գիքորի պես դեռ «էստի համեցեք» են  ճվում։
է․ սրանք 120 հազար արցախցու թողեցին անտուն,  , մարդկանց չպաշտպանեցին,  մարդկանց համար ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ դարերով իր հայրենիքում ապրող արցախցին 10 ամսվա բլոկադայից հետո անգամ կռվեց, հերոսացավ, բայց ստիպված թողեց իր տունը, փրկելու համար իր զավակին, իր գենոֆոնդը։
ը․սրանք դեռ շարունակում են իրենց սեւ գործը եւ կշարունակեն, եթե մենք  մնանք դիտորդ եւ արձանագրող։
Հետգրություն՝ սրանք մի ամբողջ երկիր են քանդում եւ փռում թշնամու առաջ, ձյունն ի՞նչ է, որ չգա  էս ժողովրդի գլխին։
Խելքի գալ, որ արցախցին իր տուն վերադառնա, որ պատերազմ չլինի, որ հայը գտնի իր ազգային  արժանապատվությունը։
Մնացածը  անօգուտ լիրիկա է»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ