17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախ վերադարձի դռները փորձելու են վերջնականապես փակել․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «ՀՀ իշխանությունը զավթածների խմբակը  չի էլ մտածում Արցախի հարցը օրակարգում պահելու,  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերականգնելու  եւ Արցախ՝  արցախցիների վերադարձը  հնարավոր դարձնելու մասին։Հակառակը, ամեն ինչ անում է  , որ դա տեղի չունենա։
Սրանք տվել են Արցախը իրենց քիրվա ալիեւին, եւ հիմա, հերթական սինխորն   շարժումներն են անում՝ ադրբեջանի հետ համատեղ, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Իսկ սա չի բխում եւ երբեք չի բխելու հայ ժողովրդի շահերից, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, թեկուզ եւ այսպես պասսիվ, սառեցված վիճակում, այն շանսն է, ըստ որի  երկրում նոր իրավիճակի դեպքում հնարավոր կդառնա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով կրկին դնել դիվանագիտական սեղանին, բոլոր միջազգային հարթակներում։ Սրանք   չեն թաքցնում, որ Արցախ վերադարձի դռները փորձելու են վերջնականապես փակել։ Մնում է   ընկալել սա ամբողջ  լրջությամբ եւ  քայլեր անել՝ հենց իրենց   բոլոր դռները փակելու համար։  Քանզի, քանի դեռ կա Արցախի  հարցի հնարավոր  լուծման հնարավորությունը, ուրեմն՝ կա նաեւ ՀՀ-ի գոյության հավանականությունը։
Դե, իսկ  Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է  իրենց կողմից ընկալեն՝ Մինսկի խմբով իրենք դեռ կարող են տարածաշրջանում  իրավիճակ փոխել,իրենց իսկ կողմից 30 տարի ընդունած բանաձեւերի, հայտարարությունների եւ վարած քաղաքականության  շնորհիվ,  եթե մտադիր են մնալ որպես հեղինակություն։ Մյուս կողմից, հասկանալի, է, որ համանախագահողները,  ոչ ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ն եւ ոչ էլ ԵՄ-ն՝ հանձին Ֆրանսիայի, չեն կարող հայից ավելի հայ լինել, Հայաստանից ավելի Հայաստան եւ Արցախից ավելի Արցախ․․․» ։
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ