29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մայրաքաղաքի մշակութային կյանքի մի կարևոր օջախ է փակվել»

Փակվել է Սունդուկյանի անվան թատրոնի բուֆետը…
Թող զարմանալի չթվա, բայց մայրաքաղաքի մշակութային կյանքի մի կարևոր օջախ է փակվել:
Այս բուֆետն առանձին թատրոն էր՝ իր ,,դրամատուրգիայով,, , իր ,,բեմադրություններով,, ու իր ,,դերակատարներով,,…

Ի՜նչ պատմություններ էին կապված այս բուֆետին, ինչքա՜ն դավեր էին այստեղ նյութվել, ինչքա՜ն հրաշալի գաղափարներ էին ծնվել, ի՜նչ մեծեր էին մտել այստեղ…
Սա նաև միակ տեղն էր, որտեղ կարելի էր վայելել Հայկուշի պատրաստած ուտելիքները՝ ամսվա վերջին վճարելով: Բայց իշխանությունները թքած ունեին այն բանի վրա, որ չնչին աշխատավարձեր տալով թատրոնի մարդկանց, դեռ ՀԴՄ էին տեղադրել: Դե, նրանց մեկ ճաշի փողով դերասանները մեկ ամիս էին սնվում…

Ափսոս, էլ թատրոնում չի երևալու Հայկուշը: Անվարան ասենք, նա էլ կապակցված էր սունդուկյանի անվան թատրոնի պատմությանն այնպես, ինչպես նրա նշանավորները…

Facebook-յան հանրագրում հայտնել է թատերագետ Լևոն Մութաֆյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ