08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն, արտահոսքի միջոցով, տեղեկացրել է, որ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունը` ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
Սա այն պարագայում, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռ նոյեմբերին հայտարարում էին, որ COP29-ի ավարտից հետո` դեկտեմբերին, Հայաստանի հետ բանակցությունները վերսկսվելու են:
Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները, սակայն դեռ այդքան էլ հստակ չէ, թե բանակցային գործընթացի կոնկրետ ո՞ր դրույթներն ու քմահաճույքներն են այս փուլում արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»:
ՀԳ. Ադրբեջանական ավանդական նախապայմաններն ու պահանջները հայտնի են, իսկ իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում» :
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ