20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բարեկամության քողի տակ փչացրին և ջախջախեցին տարիներ ի վեր քարը քարին դնելով ստեղծված հարաբերությունները մեր դաշնակիցների և բարեկամների հետ

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելայնը ֆեյբսուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում 2018 թվականից ի վեր Հայաստանի կառավարիչների մոտ ամեն ինչ կեղծ էր: Կեղծ հայրենասիրություն, կեղծ ժողովրդականություն, կեղծ բարեկամություն, կեղծ թիմային արդարություն:
Հայրենասիրության քողի տակ հանձնեցին Արցախը և Հայաստանի տարբեր հատվածներ, հրաժարվեցին Արարատից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, Հայոց պատմությունից և մեր ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից։
Ժողովրդավարության քողի տակ սպանեցին , ձերբակալեցին, կալանավորեցին, սնանկացրեցին իրենց ընդդիմախոսներին։
Բարեկամության քողի տակ փչացրին և ջախջախեցին տարիներ ի վեր քարը քարին դնելով ստեղծված հարաբերությունները մեր դաշնակիցների և բարեկամների հետ։
Թիմային արդար հարաբերությունների քողի տակ «փուռը տվեցին» տասնյակ իրենց կողմից նշանակված նորմալ մարդկանց, իսկ մյուսներին սարքեցին գործիք և օգտագործեցին ու շարունակում են օգտագործել որպես մասնավոր դատավոր, մասնավոր քննիչ, մասնավոր դատախազ և մասնավոր ոստիկան» ։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ