Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ՕլիվիեԴըկոտինյին Х-ի իր միկրոբլոգում տեղադրել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը և գրել.” Միակն ու անկրկնելին”…
Հետաքրքիր է, որ շատերն այն մեկնաբանում են այն տեսանկյունից, որ սա Ֆրանսիայի դեսպանի պատասխանն է Բաքվի հնարած Արևմտյան Ադրբեջանին, որն, ըստ Ալիևի, իր մեջ է ընդգրկում ներկայիս ողջ Հայաստանը…
Իրականում Հայաստանում Ֆրանսիայի դեդպանն իր այս գրառումով, նախ` ապացուցեց, որ ինքը ավելի լավ հայ է, քան թուրքի դեմ ծնկած վախկոտ Նիկոլն ու իր քայլիստ դավաճանները, որոնք ծպտուն չեն հանում Բաքվից հնչող հակահայ զառանցանքներին և երկրորդը` այս քարտեզի տեղադրումով, ենթադրում եմ, Դըկոտինյին նաև պատասխանեց Նիկոլի երեկվա անասունությանը, ով Հ1֊ով Արևմտյան Հայաստանի և Ալիևի հնարած Արևմտյան Ադրբեջանի միջև համեմատություն տարավ և ադրբեջսնամետ զառանցանքներ արտաբերեց… Դըկոտինյին, փաստորեն, իր գրառումով Նիկոլին հասկացնում է, որ իրական Արևմտյան Ատրպատական֊Ադրբեջանը Իրանում է և իր համեմատությունները տգտիտեւթյան հերթական դրսևորումն է…