27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՉԺՀ անհատույց օգնություն և արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ը

2015-2018թթ. համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր է ձեռք բերվել, ըստ որի ՉԺՀ պետք է արտոնյալ պայմաններով վարկ տրամադրի ՀՀ-ը:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման համար արտոնյալ պայմաններով 155,44 մլն. չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) վարկ տրամադրել ՀՀ-ը, որի  համաձայն՝ վարկի արժույթը լինելու է չինական յուան, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը՝ 2%, կառավարման վճարը տարեկան կկազմի 0,25%, իսկ պարտավորության վճարը` տարեկան 0,25%: Չինաստանի ֆինանսական շուկայում երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմում է 5-6%, հետևաբար ՀՀ-ը տրամադրվում է 2-3 անգամ էժան վարկ:

Մաքսակետերի վերազինումը կնվազեցնի անտանգության հետ կապված ռիսկերը, բացի անվտանգության հետ կապված հարցերից, մաքսակետերի արդիականացումը կնվազեցնի  մաքսազերծման ժամանակահատվածը, թե ներկրվող, թե արտահանվող ապրանքների համար, ինչը ազատում է լրացուցիչ ծախսերից կապված ապրանքների պահպանման, մաքսային պահեստի ծառայություններից օգտվելու և այլ ծախսերի հետ:

ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև կնքված մեկ այլ համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն յուանի (մոտ 10 մլն. դոլար) անհատույց տեխնիկական օգնության տրամադրում` Հայաստանի Հանրապետության Հանրային Հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ