26 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Մերաբովան հուզվեց. երգչուհին արդեն հայրենիքում է/վիդեո/

«Չորս ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից հետո, Արմեն և Մարիամ Մեհրաբովները Հայաստանում են: Արդեն ապրիլի մեկին նրանք կունենան համերգ` Արցախում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց համերգի կազմակերպիչներից «Երևան Ինվենթ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Բալախչյանը:

Արցախում սպասվելիք բարեգործական համերգը կանցկացվի մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ:

Մարիամ  Մեհրաբովան շատ է կարևորում այս համերգը, երգչուհին նշեց, որ չնայած բազմաթիվ անգամ հանդես է եկել օպերային թատրոնների բեմերից, բայց իր համար շատ կարևոր է ապրիլի 5-ին Երևանի օպերային և բալետի ակադեմիական թատրոնում անցկացվելիք համերգը: Մեհրաբովան կկատարի երգ մայրենի լեզվով: Երգի հեղինակը կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն է:

Մարիամի հայրենի քաղաքը Երևանն է: Մանկության երազանքերը հիշելիս երգչուհին հուզվեց:

Հիշեցնենք, որ Մարիամ Մերաբովա երգչուհին ջազային արվեստի սիրահարներին գերեց իր բացառիկ ձայնով: Նրա ելույթները կարելի է դիտել Ռուսաստանի ջազային լավագույն հարթակներում:

2014-ին նա դարձավ ռուսական «Գոլոս» նախագծի երրորդ եթերաշրջանի մասնակից:Այժմ նրան ճանաչում են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև հայրենիքում:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ