Պետք է լավագույն խաղը ցուցադրենք. Յուրա Մովսիսյան. armsport.am
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին՝ խոսելով Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայի դեմ առաջիկա հանդիպման մասին:
«Ալբանիայի հետ հանդիպումը կամ պահպանելու է մեր շանսերը, կամ խաչ է քաշելու դրաց վրա: Մենք կարող ենք հաղթել, որի համար պետք է լավագույն խաղը ցուցադրենք:
Մենք արդյունավետության հետ կապված խնդիրներ ունենք, սակայն դա միայն հարձակվողների մեղավորությունը չէ: Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, իսկ մեր գոլն էլ կլինի թիմային գործողությունների արդյունքը: Հարձակման գծում պետք է սուր գործողությունների դիմենք: Մեր հավաքականից ոչ մեկ մրցակցի 10 ֆուտբոլիստներին անցնելով գոլ չի խփել, գոլերը կոմբիանցիոն խաղով են եղել:
Որեւէ ճնշում չենք զգում: Սերբիայի դեմ խաղից առաջ ընտրանին հիմնական կազմի առանց 6-7 ֆուտբոլիստների էր»,-ասել է Մովսիսյանը: