23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարևոր փաստեր, որոնք չպիտի անտեսի ԱԱԾ տնօրենը

168.am-ը գրում է, որ հուլիսի 2-ին հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետևյալ հարցադրումներով.

  1. Հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ճակատեն համայնքի բնակիչների հետ հանդիպմանըհայտարարել էր,որ Ոսկեպարի սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ են սարքում՝ ցույց տալով համապատասխան նկարը:

Խնդրում ենք մանրամասնել՝ Տավուշում իրականացված սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Կիրանցում և Ոսկեպարում տեղադրվե՞լ են նման ցանկապատեր կամ ինժեներական արգելափակոցներ: Եվ, առհասարակ, որտե՞ղ, ո՞ր մարզում կամ ՀՀ սահմանային ո՞ր հատվածում կան նման ցանկապատեր կամ ինժեներական արգելափակոցներ, ե՞րբ են տեղադրվել դրանք կոնկրետ վայրերում:

  1. Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ո՞ր հատվածներում է տեղակայվել սահմանապահ զորքը, դրանք եղե՞լ են մարտական դիրքեր, թե՞ ոչ:

ԱԱԾ-ն իր պատասխան գրությունն ուղարկել է հուլիսի 10-ին, որտեղ ոչ մի հարցի պատասխան չի տվել՝ համարելով հրապարակման ոչ ենթակա:

«ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված Ձեր՝ 02.07.2024 հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ գրությամբ հայցվող տեղեկությունները՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և 4-րդ կետի «ժ» ենթակետերի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով տրամադրվել չեն կարող: Միաժամանակ, թույլատրելի սահմաններում տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվել է բաց աղբյուրներում»,- նշվում է Արմեն Ավազյանի ղեկավարած կառույցի պատասխանում:

Նախքան մեր հարցմանն ի պատասխան ԱԱԾ գրության բովանդակությանն անդրադառնալը, նախ նշենք, որ ԱԱԾ այս գրությունից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված, և արդեն տեսագրությամբ հրապարակել տեղադրված փշալարային ցանկապատը կամ ինժներական արգելափակոցները:

Իսկ Նիկոլ Փաշինյանից առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր խորհրդարանական իշխանական գործընկերների հետ այցելել Ոսկեպար-Կիրանց հատված և դարձյալ տեսագրություն հրապարակել և՛ փշալարային ցանկապատերի տեղակայման, և՛ ԱԱԾ սահմանապահ զորքի ծառայության մասին:

Այսինքն, հրապարակվել է այն, ինչի մասին հարցրել ենք մեր հարցմամբ, ըստ էության, որովհետև ընդդիմադիր որոշ գործիչներ կասկածներ էին հայտնել Փաշինյանի՝ Սյունիքում արված հայտարարության հետ կապված, թե Ոսկեպարի հատվածում ինժեներական արգելափակոցներ են դրվել:

Դեռ մի կողմ ենք դնում, որ երբ դեռ նոր էր մեկնարկել Տավուշում սահմանազատման գործընթացը, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ասել էր, թե որտեղ է տեղակայվելու ԱԱԾ սահմանապահ զորքը՝ նշելով, որ փոխարինելու են ՀՀ ԶՈՒ զորքին՝ «այդտեղից բանակի դուրս գալը լավ բանի նշան է, վատ բանի նշան չի, գալիս են սահմանապահները, այդ սահմանն առանց պահպանության չի մնում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ