22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես է ՀՀ ֆինանսների նախարարը մեկ տարում մարել 1 մլն դոլար վարկը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի։ Մինչեւ նախարար դառնալը նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Համաձայն կառավարության կայքի՝ Հովհաննիսյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականին ընտրվել է կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ։

Վահե Հովհաննիսյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ այգետնակ, որը ձեռք է բերվել 2020 թվականին եւ գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

ՀՀ ֆինանսների նախարարը հաշվետու տարվա սկզբին հայտարարագրել է 2 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։ Մեքենաները TOYOTA մակնիշի են՝ 2007 եւ 2006 թվականների արտադրության, ձեռք են բերվել 2015 եւ 2019 թվականներին։ Նախարարը մոտոցիկլետը ձեռք է բերել 2012 թվականին, այն 1995 թվականի արտադրության է` TRANSALP V600 PD06 մակնիշի։ 2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենան հաշվետու տարում նախարարը վաճառել է 25 մլն դրամով։ Տարեվերջին նախարարն ունեցել է 1 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։

Նախարար Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 4 մլն դրամ եւ 4 հազար 937 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 20 մլն 126 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հարկ է նշել, որ Հովհաննիսյանը հաշվետու տարվա եկամուտների մեջ չի հայտարարագրել վաճառված մեքենայի գործարքից ստացած 25 մլն դրամը։

Ֆինանսների նախարարի հանձնված եւ վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ 27 հազար դոլար։

Վահե Հովհաննիսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերի համաձայն՝ նա ունի նաեւ ձեռք բերված բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ Բանն այն է, որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ, Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն դոլար վարկ կամ փոխառություն։ 2022 թվականի հաշվետու տարում «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում 1 մլն դոլարը դեռ առկա էր, սակայն 2023 թվականի հաշվետու տարվա «եկամուտների, ստացված վարկերի եւ փոխառությունների» բաժնում 1 մլն դոլար վարկը անհետացել է՝ գրեթե 400 մլն դրամ եւ ավելի։
Հարցական է, թե մեկ տարում ուր է անհետացել ՀՀ ֆինանսների նախարարի 400 մլն դրամ վարկը։

Նշենք նաեւ` ՀՀ ֆինանսների նախարարի՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալներում եւս ինչ-որ բան այն չէ։

2021 թվականին Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 6-ն էին՝ կինը եւ 5 երեխաները։

2023 թվականի հայտարարագրում Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 4-ն են՝ կինը եւ 3 անչափահաս երեխաները։

Համաձայն ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ Հովհաննիսյանի մեծ դուստրը բնակվում է նույն հասցեում, որտեղ գրանցված է նախարարը, սակայն դուստրը չկա հոր՝ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրում։

Վերոնշյալ հարցերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակին՝ պարզելու հայտարարագրում առկա անճշտությունները, սակայն վերջինս նշեց, որ մեր հարցերին պատասխաններ ստանալու համար պետք է գրավոր հարցում ուղարկենք. մենք, իհարկե, գրավոր հարցումը անպայման կուղարկենք, իսկ մինչ այդ կից ներկայացնում ենք փաստաթղթերի պատճենները, որոնք նախարարի հայտարարագրից են»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ