07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կասիլյաս. Դարպասապահներին չեն վերաբերվում այնպես, ինչպես մյուս ֆուտբոլիստներին. Armsport.am

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ դարպասապահներին չեն վերաբերվում այնպես, ինչպես մյուս ֆուտբոլիստներին: Իսպանիայի ընտրանու դարպասապահն ասել է, որ դարպասապահները ավելի շատ բան պետք է անեն, որպեսզի ընդունվեն մասնագետների, երկրպագուների եւ լրատվամիջոցների կողմից, հայտնում է Armsport.am-ը:

«Դարպասապահներին չեն վերաբերվում այնպես, ինչպես մյուս ֆուտբոլիստներին: Որպեսզի ընդրգրկվես աշխարհի լավագույն 3,4,5,6 ֆուտբոլիստների ցուցակում, դարպասապահներից պահանջվում է շատ լավ մրցաշրջան անցկացնել եւ շատ տիտղոսներ նվաճել: Մյուս ֆուտբոլիստների համար գուցե դա պարտադիր նախաբան չէ: Լավ կլիներ, որ դարպասապահները գնահատվեին դաշտում կատարած աշխատանքի համար»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուր` Armsport.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ