14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լիլյա. Հայաստանի հավաքականին մեծ հարգանքով ենք վերաբերվում Armsport.am

Ալբանիայի հավաքականի եւ «Պարմայի» պաշտպան Անդի Լիլյան Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է սպասումների մասին, հայտնում է Armsport.am-ը:

«Վերջին շրջանում իմ կյանքում շատ իրադարձություններ են կատարվել: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակը նվեր կլինի իմ նորածին որդուն, ընտանիքիս եւ ամբողջ Ալբանիային:

Բայց մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հավաքականին: Յուրաքանչյուր հաղթանակը 3 միավոր արժե, եւ կարեւոր չէ մրցակիցը Հայաստանն է, Դանիան, թե Պորտուգալիան:

Մենք գիտակցում ենք՝ եթե հաղթենք, ապա խմբից դուրս գալու մեր շանսերը զգալիորեն կավելանան»,- Լիլյայի խոսքերն է մեջբերում «panorama-sport.com»-ը:

Հիշեցնենք, որ Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 29-ին Էլբասանում. մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 20:00:

Աղբյուր` Armsport.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ