Աստծո անունը խոսում է Աստծո բնավորության մասին
Աստծո անունը խոսում է Աստծո բնավորության մասին: Մենք գիտենք Աստծուն՝ ըստ Իր անվան, որովհետև այն նկարագրում է Տիրոջ էությունը: Սա մեծ կարևորություն ունի:
Նրա անունը ոչ թե խոսում է այն մասին, թե ինչ կարող է Նա անել, այլ Նրա անունը հենց Ինքն է, այն ցույց է տալիս, թե Ով է Աստված, բնութագրում է Նրա էությունը:
Եվ այն ամենը, որ Նա անում է՝ արդյունքն է Նրա Ով լինելու: Նա ոչինչ պատահական չի անում, ոչինչ, որ համապատասխան չէ Իր բնավորությանը:
Օրինակ, երբ Աստծուն անվանում ենք բժշկող Աստված՝ դա անփոփոխ ճշմարտություն է: Նրա բնավորությունը հավիտենական է: Եբրայերենը չունի ներկա, անցյալ ու ապագա ժամանակաձևեր:
Վստահիր ու հնազանդ եղիր միակ Տիրոջը, և Աստված կհպվի քեզ այսօր: Աստված օրհնի ձեզ:
Րեյնհարդ Բոնկե