11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ավելի լավ է՝ ուշ լինի, բայց հիմնավորված» /վիդեո/

Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը բարձրացավ խորհրդարանում գտնվող ասորի ու հույն համայնքի ներկայացուցիչների մոտ, ու նրանց հետ քննարկեց հայտարարության հետ կապված որոշակի հարցեր: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է եկել այստեղ, նա պատասխանեց, որ խմբագրական աշխատանք պետք է կատարվի, և դա չէր կարող կատարվել առանց համայնքների ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու:

Ասորական համայնքի ներկայացուցիչ Էդուարդ Պոլատովն ասաց, որ նախկինում դիմել են Ազգային ժողով նման հայտարարության տեքստ ընդունելու համար դեռ 1990-ականների սկզբին, սակայն ՀՀՇ-ը դեմ է եղել: Նա նշեց, որ այնուհետ միշտ էլ հանդես են եկել այս նախաձեռնությամբ: Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց. «Ավելի լավ է ուշ լինի, բայց հիմնավորված, քան թե մի քիչ շուտ լինի, բայց հիմնավորված չլինի»:

Այնուհետ նիստի ժամանակ Շարմազանովը հարցրեց հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանին, թե ինչպես է վերաբերում նրան, որ հայտարարության անվանման մեջ «1915-1923 թվականներին իրականացված» բառերը հանվեն, քանի որ ավելի վաղ իրականացվե; են նաև Ադանայի ու ասորական ջարդերը: 

«Մինչև լիագումար նիստն այդ քննարկումը եղել է, և մենք որպես քննարկման թեմա արձանգրեցինք այս հարցը»,-նշեց Թորոսյանը ու բերեց պատմական փաստեր՝ համաձայնելով  այդ առաջարկի հետ: 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ