06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի կամ քաղաքացիական անձ այլեւս չկա. վերջին ռազմագերին տեղափոխվեց 3-րդ երկիր

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հունիսի 15-ին 3-րդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին: Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին հայ-ադրբեջանական շփման գիծը հատել  և հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին էր հանձնվել 2012թ. հունվարի 23-ին:

“Մենք,  որպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, իրեն այցելել ենք մեկնելուց առաջ եւ հավաստիացել ենք, որ իր կամքով է մեկնում”,-ադրբեջանցի ռազմագերու տեղափոխման մասին Henaran.am-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Աշոտ Աստաբաթյանը:

Աշոտ Աստաբաթյանը նշեց, որ այս ռազմագերու տեղափոխումից հետո Հայաստանում  այս պահի դրությամբ իրենք որուէ ռազմագերու կամ քաղաքացիական ներկալվածի չեն այցելում:

Henaran.am-ին ՊՆ-ից եւս տեղեկացրին, որ ՀՀ-ում այլ ադրբեջանցի ռազմագերիգերի կամ քաղաքացիական անձ չկա: Ադրբեջանում շարունակվում է պահվել հայկական 5 հոգանոց ընտանիքը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ