24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Նախարարական պորտֆելների տերերը հստակեցվում են. ԲՀԿ-ական նախարա՞ր

Որոշ տեղեկություններով, արդեն պարզ է կառավարության անդամների ցանկը, եւ այս պահին նախարարների թեկնածուները հանդիպում են երկրի  բարձրաստիճան ղեկավարության հետ:  Ըստ ամենայնի,  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, կուսակցությունից դուրս է եկել նաեւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Հարություն Քուշկյանը: Նա եւս կպահի իր պորտֆելը: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ Ռոստոմյանը ԲՀԿ-ական  չի եղել, իսկ Քուշկյանի մասին այս պահին` ոչինչ չի կարող ասել: “Ես միայն մի բան գիտեմ, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու կառավարություն ձեւավորմանը”,-ասաց Ուրիխանյանը: Այնուամենայնիվ, չնայած Տիգրան Ուրիխանյանի հերքմանը , բայց Հրաչ Ռոստոմյանը ԲՀԿ քաղխորհդրի անդամ է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ