13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը լքում է Սեւանա լճի հանձնաժողովի կազմը

Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն ավելացնելու ՀՀ կառավարության մտադրության հետ կապված՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշում է ընդունել դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՛՛Էկոլուր՛՛ ՀԿ-ն:

՛՛Ակադեմիկոսի  հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես ուզում եմ ապրել, որ Սեւանի թերակղզին Կղզի տեսնեմ: Ովքեր ուզում են ապրել եւ Սեւանի թերակղզին միշտ թերակղզի տեսնել, թող հասկանան, որ, ըստ իս, դա առնվազն բարբարոսություն է»,- նշում է ակադեմիկոս Համբարձումյանը եւ խնդրում իրեն հանել փորձագիտական հանձնաժողովի կազմից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանության արժանացրեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերըհաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց համաձայն` լճից ջրի բացթողման համար սահմանված առավելագույն 170 միլիոն խմ ծավալը կհասցվի 320 միլիոն խմ-ի՛՛:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ