10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ի գրասենյակի առաջ մի խումբ բնակիչներ սպասում են նախագահին

ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ այս պահին հավաքվել են Հանրապետություն նրբանցքի բնակիչները եւ սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Վերջինս քիչ հետո պետք է մասնակցի ՀՀԿ  Գործադիր մարմնի նիստին: Ինչպես Henaran.am-ին պատմեցին բնակիչները, 4 տարի առաջ քանդել են նրանց տները, սակայն իրենք ոչ փոխհատուցում են ստացել, ոչ բնակարան:

Մոտ 3 տասնյակ բնակիչների վերջին հույսը հանրապետության նախագահն է: Նրանց խոսքով` իրենք անձամբ պետք է դիմումը հանձնեն նախագահին: Նրանք այլեւս ոչ ոքի չեն վստահում:

Մինչ նախագահի գալը, նրանց հանդիպեց  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսեց բնակիչներին եւ ասցա, որ եթե շարժվեն քաղաքապետարան եւ  սպասեն իրեն ապա մեկ ժամից կգա եւ կփորձեն ելք գտնել: “Ձեզ այնտեղ կդիմավորի աշխատակազմի ղեկավարը, մինչեւ ես ՀՀԿ նիստից հետո կգամ”,-ասաց նա: “Պարոն Մարգարայան, չորս տարի սպասել ենք, մեկ ժամ էլ կսպասենք”,-ասացին բնակիչները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ