16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորը մահացել է վայրէջքից 40 րոպե առաջ. “Արմավիա”-ն լռում է

Երեկ դժբախտ դեպք է գրանցվել Մոսկվա-Երեւան թիվ 511 չվերթի ինքնաթիռում: Ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը  վայրէջքից 40 րոպե առաջ վատացել է, ինչի հետեւանքով ուղեւորը մահացել է: Ուղեւորը սրտի շրջանում գանգատներ է ունեցել:

Այս մասին Henaran.am-ին հաղորդեց ՀՀ ոստիկանության  լրատվութւան վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, դեպքի առիթով “Զվարթնոց”  օդանավակայանի քննչական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում:

Ինքնաթիռում մահացած տղամարդը մեր հայրենակից, ՌԴ քաղաքացի, 1959 թվականին ծնված, 53-ամյա Մ Հովակիմյանն է: ՆաՄոսկվայի մարզի Ուդելյանա ավանի բնակիչ է եղել:

Դեպքի վերաբերյալ “Արմավիա” ընկերությունից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: “Արմավիա”-ից  Henaran.am-ին հայտնեցին, որ ընկերության “մամլո քարտուղարի աշխատանքային ժամն ավարտվել է” եւ խորհուրդ տվեցին նրան զանգահարել վաղը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ