04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ի՞նչ պատասխան պիտի տաս

Ասա ինձ, եթե զավակիդ արհեստ սովորելու տայիր, իսկ նա մնար տանը կամ ուրիշ տեղ խաղար, վարպետը չէ՞ր հրաժարվի նրանից՝ ասելով. «Դու ժամանակ որոշեցիր, որպեսզի զավակդ արհեստ սովորի, սակայն այսքան ժամանակվա մեջ, դեռևս ոչինչ չի սովորել, որովետև երբեք չեկավ իմ մոտ, և այս իրողությունը հարկ է, որ հայտնեի քեզ»: 

Նույնպես և Աստված ասում է. «Ձեզ ժամանակ տվեցի, որպեսզի երկյուղածության, աղոթքի և բարեգործության արվեստը սովորեք, իսկ դուք պարապ տեղը ի՞նչ բանի համար վատնեցիք այդ: Ինչո՞ւ հաճախակի կերպով վարդապետների մոտ գնալով՝ ուշադրություն չդարձրեցիք ասված խոսքերին և առաքինի գործեր չկատարեցիք»:

Լսիր, թե ի՞նչ է ասում մարգարեն. «Եկեք» որդիներս, լսեք ինձ և Աստծո երկյուղը պիտի սովորեցնեմ ձեզ» (Սաղմ. 33:12) , ինչպես նաև՝ «Երանի այն մարդուն, որին Դու ես խրատում, Տեր, և դաստիարակում ես Քո օրենքներով»: Իսկ դու, որ այս ժամանակ պարապ տեղն ես անցկացնում, ի՞նչ պատասխան պիտի տաս: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ