11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհ-ԽՍՀՄ. Հայաստան կգան համաշխարհային մի շարք աստղեր

Ինչպես հայտնի է, մարտի 28-ին Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է հանդիպում աշխարհի եւ ԽՍՀՄ հավաքականների միջեւ:

Այսօր, մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խաղի կազմակերպիչ Արթուր Սողոմոնյանը ներկայացրեց թիմերի գրեթե վերջնական կազմերը:

ԽՍՀՄ հավաքական
1. Ստանիսլավ Չերչեսով 2. Օտար Գաբելիա 3. Ալբերտ Սարգսյան 4. Վագիզ Խիդիատուլին 5. Օլեգ Ռոմանցեւ 6. Գեորգի Յարցեւ 7. Սերգեյ Շավլո 8. Յուրի Գավրիլով 9. Անատոլի Դեմյանենկո 10. Վլադիմիր Բեսոնով 11. Լեոնիդ Բյուրյակ 12. Ալեքսեյ Միխայիչենկո 13. Ալեքսանդր Չիվաձե 14. Տենգիզ Սուլակվելիձե 15. Իգոր Բելանով 16. Վալերի Գազաեւ 17. Ալեքսանդր Տարխանով 18. Ախրիկ Ցվեյբա 19. Սերգեյ Գորլուկովիչ 20. Դմիտրի Կուզնեցով 21. Յուրի Կովտուն 22. Դմիտրի Գրադիլենկո 23. Դմիտրի Խլեստով 24. Վալերի Կեչինով 25. Վալերի Շմարով

Աշխարհի հավաքական
1. Ռինատ Դասաեւ (Ռուսաստան) 2. Ալդաիր (Բրազիլիա) 3. Ջենարո Գատուզո (Իտալիա) 4. Մարկո Մատերացի (Իտալիա) 5. Անժելո Դի Լիվիո (Իտալիա) 6. Ժան Պյեր Պապեն (Ֆրանսիա) 7. Վիսենտ Կանդելա (Ֆրանսիա) 8. Իվան Սամորանո (Չիլի) 9. Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա) 10. Պատրիկ Բերգեր (Չեխիա) 11.Յարի Լիտմանեն (Ֆինլանդիա) 12. Պաոլո Ֆերեյրա (Պորտուգալիա) 13. Տիտջիանի Բաբանգիդա (Նիգերիա) 14. Ֆաուստինո Ասպրիլյա (Կոլումբիա) 15. Կախա Կալաձե (Վրաստան)

Նշենք, որ պատասխան է սպասվում մի շարք անվանի ֆուտբոլիստներից, ովքեր չեն հաստատել իրենց մասնակցությունը.«Պատասխան ենք սպասում Ռոբերտո Կարլոսից Ֆրանկո Բերեզիից, Կոստակուրտաից և Կլարենս Զեյդորֆից»,- ասաց Սողոմոնյանը:

Այդ օրվա հոբելյար Խորեն Հովհաննիսյանն էլ իր հերթին ավելացրեց.«Մենք որոշ չափով երիտասարդ ֆուտբոլիսների ենք հրավիրել, որ ժողովուրդը գա և մի քիչ հաճույք ստանա, պայքար տեսնի»:

Տեղեկացնենք, որ միջոցառումը չի սահմանափակվելու միայն ֆուտբոլով՝ լինելու է նաև համերգային ծրագիր Թաթա Սիմոնյանի, Վախթանգ Կիկաբիփշձեի և ուրիշների մասնակցությամբ:

Տոմսերն արժեն 500-1500 դրամ, և հավաքված գումարը պետք է ծախսվի բարեգործական նպատակներով: Դրանք կարող եք ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից և «Երևան սիթի» սուպերմարկետի ցանցերից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ