02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Քոչարյանին նորից կկալանավորե՞ն

«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է»,-ընդգծեց Լևոն Քոչարյանը: Քոչարյանը չի բացառում,որ քաղաքական նկաառումներով իրեն նորից կկալանավորեն․ «Իսկ իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել վերջինիս։

«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Քոչարյանն աբսուրդ է որակում տեղի ունեցածը․ «Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է»,-ասաց Լևոն Քոչարյանը: Նա նշեց, որ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե ծեծել է ոստիկաններին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ