Հայաստան կժամանե՞ն Ռիվալդոն, Լուիշ Ֆիգուն.armsport.am
Ինչպես հայտնի է, մարտի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԽՍՀՄ-ի եւ Աշխարհի վետերան հավաքականների հանդիպումը, որը նվիրվում է Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին: Այս մասին գրում է armsport.am էլեկտրոնային կայքը:
Միջոցառման կազմակերպիչը Մոսկվայում բնակվող գործարար Արթուր Սողոմոնյանն է:
Վերոնշյալ հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից. գինը կազմում է 500-ից 1000 դրամ: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Սողոմոնյանից, ով նաեւ հայտնեց, որ մարտի 11-ից հետո հայտնի կդառնան ընտրանիների վերջնական կազմերը:
Ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ կազմակերպիչները բանակցություններ են վարում մի շարք անվանի ֆուտբոլիստների հետ, որոնց թվում են Ռիվալդոն, Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին եւ այլք: