22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԿԳ նախարարը` բժշկականի նոր ռեկտորի մասին /վիդեո/

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները կնշանակվեն  օգոստոս ամսին,  այսօր կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, եթե այսօր հայտարարվի մրցույթ, այն կհամընկնի բուհի ամառային արձակուրդների հետ:

Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: Համալսարանի բնականոն  աշխատանքն ապահովելու համար, նախարարի խոսքով, պաշտոնակատար է նշանակվել բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը:

Ռեկտորի հավանական թեկնածուների մասին հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե այդ մասին կտեղեկանա մամուլից :  Արմեն Աշոտյանը նշեց, որ համակարգում կան բազմաթիվ արժանավորներ, սակայն բուհի ռեկտորի պաշտոնը, բացի մասնակգիտական որակներից, նաեւ կառավարչական հմտություններ է պահանջում: Նախարարը հավաստիացրեց, որ հայտարարվող  մրցույթը լինելու է բաց:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ