19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ պատգամավորի թիկնապահները մարդ են ծեծել

Անցած գիշեր “Հարսնաքար”-ում տեղի ունեցած միջադեպի առիթվ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Ըստ շրջանառվող լուրերի, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները Հայրապետյանին պատկանող  “Հարսնաքար”-ում ծեծել են երկու հոգու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայոր, զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Բժիշկների գնհատամամբ  նրա կյանքը վտանգի տակ է:

Ավետյանի մոտ ծեծի հետեւանքով ախտորոշվել է ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, սուր հեմատոմա:

Կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, նա ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ