11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արտեմ Ասատրյանը` Արթուր Գրիգորյանի “ժառանգության” մասին /վիդեո/

“Արթուր Գրիգորյանից ժառանգել եմ մի համակարգ, որը բարեփոխումների մեջ է և այդ աշխատանքները շարունակական են լինելու”,-այսօր նորանշանակ կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանն այսպես բնութագրեց ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի թողած  “ժառանգությունը”:

Անդրադառնալով կադրային քաղաքականության մասին հարցին` Արտեմ Ասատրյանն ասաց,  որ կադրային փոփոխությունն ինքնանպատակ չեն լինում և, որ կադրային փոփոխությունները լինում են  այն դեպքում, երբ մարդիկ չեն կատարում իրենց առջև դրված աշխատանքը:

Ինչ վերաբերվում է իր զբաղեցրած նախկին պաշտոնին, նախարարն ասաց, որ առայժմ որեւէ թեկնածություն չի ներկայացվել վարչապետին :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ