03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը սպասում է. Kommersant

Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապ է ունեցել Հայաստանի ժողովրդի հետ և դրա գլխավոր թեմաներից էին Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անմիջապես նշենք, որ վարչապետը հստակ ոչինչ չի ասել։ Եղել են միայն առեղծվածային շունչ պարունակող ընդհանուր արտահայտություններ. Ռուսաստանը դեռ բարեկամ երկիր է, մենք նրան անսահման հարգում ենք և այլն, գրում է Kommersant-ը՝ շարունակելով,- «բայց գաղտնիք չէ, որ վերջերս խնդիրներ են ծագել. մեր դաշնակիցը մեզ չպաշտպանեց, թեև մենք հույս ունեինք նրա վրա, կամ Մոսկվան պետք է զենք մատակարարեր, բայց չմատակարարեց, իսկ դրա համար, ի դեպ, գումար է վճարվել։ Իսկ ի՞նչ է լինելու հաջորդի՞վ. մենք ելնելու ենք ազգային շահերից: Նման կերպ կարելի է պատասխանել բացարձակապես ցանկացած հարցի։ Այո, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն վատթարանում են և Փաշինյանը կարող է ռիսկի դիմել և հանդգնորեն շրջվել դեպի Ռուսաստանի հանդեպ անբարյացակամ Արևմուտք։ Մասնավորապես, արդեն երկիր են հասել ֆրանսիական զրահամեքենաներ։ Այս ամենով հանդերձ նկատելի է, որ կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի, ավելի ճիշտ Հայաստանը չի համարձակվում»։

Ըստ հոդվածագրի՝ Կրեմլի դիրքորոշումն էլ տպավորիչ չէ և նոր ոչինչ չկա. մեզ այլընտրանք չկա, Արևմուտքը հեռու է, բայց մենք մոտ ենք, մեզնից չես կարող փախչել, Ռուսաստանում ավելի շատ հայեր կան, քան բուն Հայաստանում, և այլն, և այլն։

Իրականում երևում է, որ Փաշինյանը չի շտապում կամուրջներ այրել։ Ըստ ամենայնի, նա սպասում է, թե ինչ կլինի հետո, թե որ ուղղությամբ կարող է թեքվել ճոճանակը։ Հիմնական հարցն այն է, թե հնարավո՞ր է արդյոք պահպանել հետխորհրդային ինտեգրացիան քիչ թե շատ ընդունելի մակարդակում, թե՞ դրա փլուզման գործընթացն արդեն անշրջելի է։ Հավանաբար, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները Ուկրաինայի շուրջ։ Իսկ այնտեղ գործերը, ըստ երևույթին, գնում են դեպի ձգձգվող դիրքային առճակատում։ Իսկ թե ինչ կլինի հետո, այնքան էլ պարզ չէ։

Բացի այդ, քանի դեռ նախկին խորհրդային հանրապետությունները տնտեսապես կախված են միմյանցից, անհնար է ամբողջությամբ տարանջատել նրանց. դա աքսիոմա է։ Բայց արևմտյան գործընկերներն ամեն կերպ փորձում են փայտեր խցկել անիվների մեջ և ոչնչացնել այդ ամենը։ Իսկ իրենք՝ հանրապետությունները, չեն հոգնում դիվերսիֆիկացիայի մասին խոսելուց։ Բայց իրավիճակը բարելավելու համար պահանջվում են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի լրացուցիչ հստակ ջանքեր։ Պետք է ինչ-որ կերպ նոր շունչ հաղորդել այդ ամենին, և դա ակնհայտորեն հիմա հեշտ չէ: Այնուամենայնիվ, առայժմ ամեն ինչ աշխատում է։ Եվ, ըստ ամենայնի, այսօրվա համար դա էլ բավական է։ Իսկ հիմնական բանն այս կամ այն ուղղությամբ հանկարծակի շարժումներից խուսափելն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ