13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վերաքննիչը մերժեց ցմահ դատապարտվածի բողոքը

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ այսօր  մերժեց  ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հայցը: Վերջինիս դատարան չէին բերել, եւ նիստը կայացավ առանց նրա:

Դատավորը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյալից ստացվել է դիմում՝ իր մասնակցությունն ապահովելու հետ կապված, դատարանն այդ կապակցությամբ ուղարկել է ծանուցում:

Մինչ կողմերին լսելը, դատավորը հրապարակեց վերաքննիչ բողոքների բովանդակությունը, դատախազ Ալեքսան Մուրադյանի առարկությունները:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկվածը դատարանից խնդրել էր  անվավեր ճանաչել  Հայստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հրամանագիրը, որով  մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Նրա փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքով, գործող քրեական օրենսգրքով  նման պատիժ գոյություն չուներ եւ նաեւ ավելի խիստ էր: Բողոք ներկայացրած կողմը պահանջում էր  անվավեր ճանաչել նախագահի այդ հրամանագիրը եւ նշանակված պատիժը՝ ցմահ ազատազրկումը փոխարինել մինչեւ 20 տարի ազատազրկմամբ:

Henaran.am-ին Մհեր Ենոքյանի փաստաբանը ասաց, որ Վերաքննիչի որոշումը անպատճառ բողոքարկելու է Վճռաբեկ դատարան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ