02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Յուրա Մովսիսյանը դուբլի հեղինակ է դարձել Սպարտակի կազմում. Armsport.am

Մոսկվայի «Սպարտակը» Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է դանիական «Ակադեմիսկին», հայտնում է Armsport.am-ը:

Մոսկովյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խաղի 14-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, իսկ 36-րդ րոպեին կրկնապատկել է այն:

Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է առաջին խաղակեսից հետո:

Հավելենք, որ Մովսիսյանն առաջին անգամ էր աչքի ընկնում ընթացիկ ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Մոսկվայի «Սպարտակ» – «Ակադեմիսկ» – 3:1

Գոլերը` Մովսիսյան 14, 36,  Պրոմես  71

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ