22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գիշերները չեմ քնում, ՄԱՅՐԻԿ, կորցրել եմ քունս

Երբ երեխա էի, ամեն գիշեր քնում էի ՄՈՐՍ կողքին և երազանքներս պատմում նրան:
Օրինակ, երազում էի, որ նա ինձ խաղալիք գնի;
«Կգնեմ, բայց մեկ ​​պայմանով, որ դու հիմա քնես»,- ասում էր ՄԱՅՐՍ։ Կամ ուզում էի գնալ աշխարհի ամենամեծ զվարճանքների այգին; «Կտանեմ, բայց մեկ պայմանով, եթե հիմա քնես»:
Մի գիշեր հարցրեցի ՄՈՐՍ. «Եթե մեծանամ, կկարողանա՞մ հասնել երազանքներիս»:
-Կհասնես, եթե հիմա քնես։
Ու ես ամեն գիշեր երջանիկ քնում էի:
Այնքան քնեցի, որ մեծացա ու երազանքներս փոքրացան։
Անցած գիշեր երազում ՄՈՐՍ տեսա, հարցրեց.
-Գիշերը քնելուց առաջ դեռ մտածո՞ւմ ես երազանքների մասին;
– Գիշերները չեմ քնում, ՄԱՅՐԻԿ, կորցրել եմ քունս:
-Իսկ ի՞նչ երազանք ունես:
-Դու այստեղ ես, և ինձ այլևս ոչինչ պետք չէ:
-Ես միշտ կլինեմ կողքիդ, միայն մեկ պայմանով, որ գիշերները քնես, – ասաց ՄԱՅՐՍ ու համբուրեց արդեն փակվող աչքերս:

Չարլի Չապլին

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ