08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս գերբը գազանանոցի համար է` 7-8 հատ գազան կա մեջը. քանդակագործ

Քանդակագործ  Ֆերդինանդ Առաքելյանը արդեն 20 տարի պայքարում է, որ փոխվի ազգային գերբը: Այսօր այդ մասին նա խոսեց «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

«Լավը չի գերբը, դա արվել է  1920  թվականին մեկ օրվա ընթացքում, Թամանյանի ու Կոջոյանի մասնակցությամբ: Դաշնակցականները հավանաբար իրենց ազդեցությունն են ունեցել այս գերբի վրա: Ես կողմ եմ փոխելուն, քանի որ այս գերբին նայելով ես չեմ զգում այն ազգի ոգին, որոնք սայլերով քարեր են կրել և տաճարներ են կառուցել, որոնք մինչ այսօր կանգուն են»,-ասաց քանդակագործը:

Առաքելյանը նշում է, որ գերբը ստեղծվել է ժամանակավոր և այն պետք է փոխվեր 1 տարվա ընթացքում:

«Իմ համար այնպիսի տպավորություն է, որ այս գերբը գազանանոցի համար է` 7-8   հատ գազան կա մեջը»,-նշեց Ֆերդինանդ Առաքելյանը:

Քանդակագործի դիտարկմամբ հարկավոր է պարզապես վերափոխել սովետական ժամանակաշրջանի զինանշանը. «Իմ ամենասիրած գերբը դա սովետական գերբն է, որը կարող է ինչ որ ձևով փոխվել և դառնալ շատ ճիշտ գերբ»,-հավելեց Առաքելյանը:

Եռագույն դրոշը սակայն դուր է գալիս քանդակագործին, իսկ պետական խորհրդանիշներից օրհներգը փոխելու կարիքը տեսնում է. «Հիմնը խեղճ է, իջնում է ներքև, վեհություն չունի…»:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ