24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երջանիկ են նրանք, ում Աստված շնորհել է Սուրբ Գիրքն ընկալելու ողորմությունը. Մեծերը Աստծո մասին

Ժամանակակիցների վկայությամբ՝ Սուրբ Գրքի ընթերցանությամբ քչերը կարող էին համեմատվել Բայրոնի հետ: Օր չէր անցնում, որ նա չընթերցեր իրեն ուղեկցող՝ գրպանի փոքրիկ Աստվածաշնչի այս կամ այն գլուխը… Աստվածաշունչը մշտապես նրա սեղանին էր: Եվ այդ հանճարեղ և խորազգա բանաստեղծի մահից հետո նրա Աստվածաշնչում հայտնաբերեցին իր իսկ ձեռքով գրված հետևյալ տողերը.

«Այս սրբազնագույն Գրքում է բոլոր գաղտնիքների գաղտնիքը: Օ՜, մահկանացուների մեջ երջանիկ են նրանք, ում Աստված շնորհել է այս Գրքի խոսքերը լսելու, կարդալու, աղոթքով արտաբերելու և երկյուղածությամբ ընկալելու ողորմությունը: Երջանիկ են նրանք, ովքեր ի վիճակի են բացելու Աստվածաշնչի դռները և համարձակ ընթանալու նրա ճանապարհներով: Բայց ավելի լավ կլիներ, որ երբեք ծնված չլինեին այն մարդիկ, ովքեր կարդում են միայն կասկածի տակ առնելու և արհամարհելու նպատակով:

Այս Աստվածային Գիրքը, որ ես անհունորեն եմ սիրել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է թե անհավատ եմ եղել, հիմա ուսումնասիրում եմ առավել ուշադիր, քան երբևէ… Աստվածաշնչի ընթերցանությունը երբեք ինձ առիթ չի տվել կեղծ բարեպաշտությամբ տոգորվելու, այսինքն՝ այն սխալ հասկացվող երկյուղածությամբ, որը բնորոշ է վախկոտներին ու մոլեռանդներին: Ես սովորեցի սիրել Աստծուն և մարդկանց, մշտապես ամեն բանից առավել փափագել արդարության և արքայության, խույս տալ ստից և ներել անիրավներին»:

Ջորջ Գորդոն ԲԱՅՐՈՆ – (1788-1824), անգլիացի բանաստեղծ: 1816-ից ընդմիշտ հեռացել է Անգլիայից, հաստատվել Շվեյցարիայում, որտեղ հրատարակել է «Շիլիոնի կալանավորը» (1816) պոեմը, որտեղ փառաբանել է ազատաբաղձ հերոսի քաղաքացիական առաքինությունները: Հետագայում անցել է դրմատիկական ժանրի, գրել մի շարք ողբերգություններ և «Կայեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ