04 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

«Գարիկ Գալեյանն ազատությունից ապօրինի զրկվել է նիկոլի ցուցումով, բայց, տվեք նաև ցուցումը կատարած թրքաստրուկ քննիչի և դատախազի անունները»

IMG_1050

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կյանքը հայրենիքին նվիրած Մխիթարի հորը կալանավորել են։ Գարիկ Գալեյանի կալանավորմանը հաջորդելու են նրա նկատմամբ հնարավոր ու անհնար բոլոր ճնշումները։

Դրա նպատակը նույն է լինելու։ Կոտրել կյանքը Արցախին նվիրած Մխիթարի հորը, ով պայքարում է իր որդուն մեջքից հարվածած ու դավաճանած սրիկաներին պատժի արժանացնելու համար։
Իհարկե, այս արձանագրումները նորություն չեն։ Նորություն չէ և այն, որ դավաճան նիկոլի հրահանգները կատարողներն ունեն անուն ազգանուն, դեմք:
Վստահ ասում եմ։ Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի հրաժարվել արժանապատվությունից և այդ մարդիկ իրավունք ունեն իմանալ դավաճանին աջակցողներին դեմքով ու անունով։

Գարիկ Գալեյանն անխոս ազատությունից ապօրինի զրկվել է նիկոլի ցուցումով։ Բայց, տվեք նաև ցուցումը կատարած թրքաստրուկ քննիչի և դատախազի անունները։

Դա պարտադիր է։ Պատասխանատվությունը վերացարկված չէ։ Այն անհատական է, սեփական մեղքի բաժնին համապատասխան։

Տվե՛ք հերոսի հորը կալանավորած քննիչի անունն ու դեմքը։

Տվե՛ք հերոսի հորը կալանավորած դատախազի անունն ու դեմքը։

Մեծ է գայթակղությունը անիծել բոլոր նրանց, ովքեր Գարիկ Գալեյանի ուղղությամբ գործողություն են արել, բայց քանի որ անիծել չգիտեմ՝ միայն բարձրաձայնում եմ ցանկությունս։

Դավաճան նիկոլի ստրուկների կյանքում էլ ցանկանում եմ ապրումների այն ողջ ծավալը, ինչ ունեն Մխիթարի ծնողները ու այդ ամենով հանդերձ վերջում էլ ձեզ կալանավորեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ