27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եղբայրս ու քեռիս զոհվել են հանուն Հայաստանի ու Արցախի գոյատևման, հանուն հայ ժողովրդի». Սեպտեմբերի 1-ին Սոթքում զոհված Արսենի քույր

Սյուզի Մկրտիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 1-ին Սոթքում զոհված տղաներից մեկը հարազատ եղբայրս է՝ Արսենը։

Ոչ մեկի համար նորություն չի, որ մենք արմատներով Արցախից ենք՝ Հադրութի շրջանից (մեր երկու ծնողներն էլ այնտեղ են ծնվել ու ապրել մինչև ամուսնությունը)։ Մեր Քեռին՝ Սեգոն, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Ձեզանից շատերն են ատում Արցախն ու արցախցիներին…

Թե բա Արցախը չլիներ՝ հանգիստ կապրեինք…

Արցախը չլիներ՝ պատերազմ չէր լինի…

Արցախը չլիներ, մեր երեխեքը չէին զոհվի…

Արցախցիք բա խի՞ չեն Հայաստանի համար զոհվում…

Արցախցիք փախնում են, իսկ մեր երեխեքը գնում են զոհվում…

Արցախցիք ընդհանրապես չեն էլ զոհվում…

Կրկնում եմ՝ արմատներով Արցախցի Արսենը զոհվել է Գեղարքունիքի մարզում՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Ի տարբերություն Ձեզ, այսուհետ Սոթքը, Վարդենիսն ու ամբողջ Գեղարքունիքի մարզը իմ սրբատեղին են։

Իսկ ամենից ցավոտն այն է, որ ձեզանից ոմանք արցախցիներին անգամ հայ չեն էլ համարում։

Մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների, եղբորս ու մյուս բոլոր տղաների զոհվելու առաջին մեղավորը հենց դուք եք, ձեր տգիտությունը ու էս կառավարությունը, որի միակ նպատակը մեր հայրենիքի վերջնական կործանումն է…

Բայց էս երկիրը չի կործանվի։ Եղբայրս ու քեռիս զոհվել են հանուն Հայաստանի ու Արցախի գոյատևման, հանուն հայ ժողովրդի։ Մենք կործանվելու իրավունք չունենք։ Մենք կոտրվելու իրավունք չունենք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ