27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի ինքնակամ հրաժարականը տվյալ իրավիճակի լավագույն լուծումը կարող է լինել․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պատրանքներին չեմ հավատում, բայց Նիկոլի ինքնակամ, քաղաքակիրթ հրաժարականը և բոլոր մեծ ու փոքր ուժերի համախմբումը` տվյալ իրավիճակի լավագույն լուծումը կարող է լինել: Իրավիճակն է այդպես թելադրում: Դա լավագույն լուծումն է նաև ՔՊ-ի համար: Նրանցից շատերը, կարծում եմ բավարար չափով հասկանում են իրավիճակի լրջությունը և կարող են արդարացի, հիմնավորված բացատրություններ տալ ու համոզել Նիկոլին, որ այլևս ամեն գնով իշխանությունը պահելը և Հայաստանը մինչև վերջ մատաղ անելը` դառնում են ծայրահեղ վտանգավոր ու անկանխատեսելի:

ՀՀ կառավարիչների քաղաքական տգիտությունից, դավադիր կեցվածքից և պառակտիչ գործողություններից օգտվող նենգ թշնամու հերթական ռազմական ագրեսիան կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, եթե առավելագույնս կազմակերպված, համախմբված և ճշգրիտ ռազմա-քաղաքական հրատապ քայլեր չարվեն: Իսկ դա հնարավոր է:

Հետևելով ներքաղաքական զարգացումներին, ակնհայտ է դառնում, որ հասարակական ներքին լարվածությունն ու անհանդուրժողականությունը հասնում է պիկին: Տարբեր դիրքորոշում ունեցող մարդկանց նյարդերն աստիճանաբար տեղիք են տալիս, ինչն էլ ավելի կխորացնի կառավարման ճգնաժամն ու հանրային համակեցությունը:

Հերթական ռազմական սպառնալիքին պատշաճ դիմագրավելու համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, որպեսզի հանրության ճնշող մեծամասնությունը հավատա և վստահի իշխանություններին: Մեզ մոտ, ցավոք լրիվ հակառակ պատկերն է:

Խաղաղությունն ինչ-որ տեղ դրած չէ, որ Նիկոլը գնա գտնի և բերի տա ժողովրդին: Խաղաղությունը պետք է նվաճել ուժով, խելքով, անկոտրուն քաղաքական կամքով, աննահանջ պայքարով ու միասնականությամբ:

Իսկ ի՞նչ է առ այսօր նվաճել Նիկոլը, բացի պարտությունից, անդառնալի կորուստներից, անորոշությունից ու խայտառակությունից…

Ցավոք` ոչի´նչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ