20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Քո Սուրբ ձեռքերի մեջ եմ հանձնում աշխարհն Հայոց և Ազգս Հայոց

Փառք Քեզ Հայր հզոր, Արարիչ Աստված,
Քո Սուրբ ձեռքերի մեջ եմ հանձնում աշխարհն Հայոց և Ազգս
Հայոց,
Հայոց աշխարհին խաղաղություն տուր,
Իսկ Ազգիս Հայոց` Լույս և Զորություն:

Թող աշխարհն Հայոց լինի դրախտավայր,
Իսկ ազգս Հայոց արարի այնտեղ,
Իշխանությամբ իր աշխարհը սիրի` ազգն արարչագործ,
Եվ ամեն մի հայ աշխարհում ցրված,
Թող վերադառնա հողն Արարատյան` Երկիրն Ավետյաց,
Թող ամեն մի հայ զգա իրեն տեր, սիրով արարի,
Իր երկրի համար, իր ազգի համար և Արարիչի,

Թող օրհնությունը ջրվեժի նման երկիրն հեղեղի,
Եվ ազգս Հայոց, թող ծլարձակի ու սիրով օծվի: Ամեն:

Հրաչյա Հարությունյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ